Իրաքում գտել են Պաբլո Պիկասոյի` մոտ 20 տարի առաջ գողացված նկարը
Օրվա լուր | ankakh | August 25, 2009 16:48
Պաբլո Պիկասոյի «Մերկը» նկարը, որ գողացել էին շուրջ 20 տարի առաջ, գտել են Իրաքում:
10 մլն դոլար արժողությամբ նկարը գողացել էին քուվեյթական թանգարանից 1990-ին` Իրաքի Քուվեյթ ներխուժելու ժամանակ:
19 տարի շարունակ ոստիկանությունը չէր կարողանում գտնել նկարի գողերի հետքը: Այժմ այն գտել են մի մաքսանենգի տանը, ով ապրում է Բաղդադից 100 կմ հարավ-արևմուտք· այս մասին հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
