Արարատ Զուրաբյանը՝ «Ազատ ժողովրդավարներ»-ի անդամ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 15, 2011 22:09
ՀՀՇ-ի նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանը արդեն անդամագրվել է նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը, որի ղեկավարը ՀՀՇ-ի նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է:
Արարատ Զուրաբյանից բացի վերջին օրերին ՀՀՇ-ից դուրս են եկել մոտ մեկ տասնյակ շարքային անդամներ, ինչպես նաեւ ՀՀՇ վարչության անդամներ, որոնց մի մասը նույնպես միացել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:






Facebook
Tweet This
Email This Post
