Սահմռկեցուցիչ դեպք Աշտարակում. 54-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել 4 տարեկան դստեր նկատմամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 15, 2011 21:57

Աշտարակ քաղաքում մայիսի վերջին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել:NEWS.am-ի տեղեկություններով, 54-ամյա տղամարդը`Ռուբիկ Պ.-ն, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 4 տարեկան հարազատ դստեր նկատմամբ:

Այս առնչությամբ, ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին հետեւյալը. «Մայիսի 31-ին Աշտարակ քաղաքի մի բնակչուհի հայտարարություն է տվել ոստիկանության Աշտարակի բաժնում, որ նույն քաղաքի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր անչափահաս դստեր նկատմամբ:

Դեպքի առթիվ, հունիսի 1-ին Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (միչեւ 14 տարեկան անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կիրառելը): Նշանակվել է դատաբժշկական, դատահոգեբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Ամենայն հավանականությամբ, ոստիկանության ահազանգողը եղել է երեխայի մայրը:

 

 

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply