ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀՀ և Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանին նվիրված հուշ-ցերեկույթին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 15, 2011 18:54

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ և Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան 50-ամյակին և մահվան 19-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ և ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից:

Յուրա Պողոսյանի մարտական ուղուն նվիրված ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել հերոսի քույրը` Իրինա Առաքելյանը, մարտական ընկեր Մարտիկ Հայրապետյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Առանձնահատուկ կարևորելով արցախյան ազատամարտում Յուրա Պողոսյանի ունեցած ավանդը` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Յուրա Պողոսյանը այն անհատներից է, որոնք կանգած են հայկական բանակի ստեղծման ակունքներում»: Խոսելով ազգային հերոսի թողած հոգևոր ժառանգության մասին` պաշտպանության նախարարը նշել է, որ նրա պատգամները այսօր կատարում են հայոց բանակի զինվորները` աչալուրջ հսկելով մեր հայրենիքի սահմանները:

 

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply