X դարի վանքը քանդվում է, Մայր աթոռն անտարբեր է, իսկ մշակույթի նախարարությունը «գլխառադ» է անում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 15, 2011 18:40

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան: Նախօրեին նախաձեռնության անդամներն այցելել են Վայոց Ձորի մարզի Գնդեվանք համալիր (X դար) և ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից:

Այցելելով Գնդեվանք, առաջին հերթին աչքի է զարնում հնավայրի անմխիթար վիճակը: Մայր աթոռը հրաժարվում է Հայաստանի տարածքում գտնվող հարյուրավոր չգործող եկեղեցիներ իր խնամքի տակ վերցնել, իսկ մշակույթի նախարարությունը ֆինանսների պակասը պատճառաբանելով ուղիղ իմաստով «գլխառադ» է անում քրիստոնեական հուշարձանների պահպանման իր անմիջական պարտականությունը…

 

«Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» հաջորդ ակցիան տեղի կունենա հաջորդ երեքշաբթի` հունիսի 21-ին: Կո՛չ ենք անում բոլորին միանալ նախաձեռնությանը` զանգահարելով (094) 63-40-57 հեռախոսահամարով:

 

Միասին պահպանե՛նք մեր պատմությունը:

 


«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության մամուլի պատասխանատու Անուշ Սմբատյան

Նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանի

 

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply