ԱՊՊԱ չունեցող մեքենաների սեփականատերերը չեն տուգանվի, եթե մինչեւ հուլիսի 1-ը մեքենաները հանեն հաշվառումից

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2011 17:48

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն եւ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում են, որ ԱՊՊԱ չունեցող մեքենաների սեփականատերերը չեն տուգանվի, եթե մինչեւ հուլիսի 1-ը մեքենաները հանեն ժամանակավոր հաշվառումից:

«Մինչեւ հուլիսի 1-ը հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող այն քաղաքացիները, որոնք առ այսօր ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքել կամ կնքված ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը արդեն ավարտվել է, այդ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում չեն վճարի  ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար օրենքով սահմանված տուգանքները»,- ասված է նրանց համատեղ հաղորդագրության մեջ:

Որոշման մանրամասներին կարող եք տեղեկանալ www.rea.am կայքի «Նորություն» տողից, ինչպես նաեւ կայքի շարժական գույք բաժնում տեղադրված Ավտոապահովագրողների բյուրոյի բաններից` այցելելով բյուրոյի կայք:

news.am

Դիտվել է 1924 անգամ:
Print Friendly

Leave a Reply