Անվճար ակնաբուժական հետազոտություններ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2011 17:28

Գլաուկոմայի վաղաժամ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ,Քանաքեռ-Զեյթունե բժշկական կենտրոնի  ակնաբուժական կլինիկան, հունիսի 14-ից, մայրաքաղաքի ամբուլատոր պոլիկլինիկաներում իրականացնում է անվճար սկրինինգ հետազոտություններ, որոնք կատարվում են ակնաբուժական տեխնիկա և դեղորայք արտադրող ALCON ընկերության աջակցությամբ՝ նոր սերնդի օֆտալմասկոպներով:

Այսօր ,Քանաքեռ-Զեյթունե բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բժիշկները Ավան վարչական շրջանի բնակիչներին են ընդունել թիվ 12 պոլիկլինիկայում:

Ակնաբույժների հավաստմամբ՝ նախնական շրջանում գլաուկոման ընթանում է գրեթե առանց ախտանշանների, ուստի 40 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում ակաբուժական հետազոտություն անցնել:

Ակցիան տևելու է մինչև հուլիսի 15-ը, ըստ ժամանակացույցի՝ մեկական օր քաղաքապետարանի ենթակայության 20 պոլիկլինիկաներում: Հիվանդության ռիսկային խմբում ընդգրկված քաղաքացիները հավելյալ, առավել մանրազննին հետազոտություն կանցնեն Երևանի քաղաքապետարանի ,Քանաքեռ-Զեյթունե բժշկական կենտրոնում:

 

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply