Ինտերնետային գիգանտները պատերազմ են հայտարարել Google-ին

Օրվա լուր | | August 25, 2009 17:50

000000Google ընկերությունը, որն ամբողջ աշխարհին հայտնի է իր որոնման համակարգով, պատրաստվում է ստեղծել աշխարհում ամենամեծ վիրտուալ գրադարանը: Սակայն Amazon, Microsoft և Yahoo ընկերությունները համաձայն չեն Google-ի գրադարան ստեղծելու մտադրության հետ և որոշել են ստեղծել Google-ի դեմ պայքարի կոալիցիա:

2008թ. Google-ը համաձայնության եկավ հրատարակչությունների և հեղինակների հետ, որոնք մեղադրում էին Google-ին իրենց գրքերն առանց հեղինակային իրավունքների կայքում տեղադրելու համար:

Համաձայնության արդյունքում  Google-ը պարտավորվեց ներդնել 125 մլն դոլար` հեղինակային իրավունքների պաշտպանության բազա ստեղծելու նպատակով, որտեղ հեղինակներն ու հրատարակիչները կարող են գրանցել իրենց աշխատանքները և հասույթներ ստանալ:

Նախնական համաձայնությամբ` հասույթների 70 տոկոսը տրամադրվելու է հեղինակային իրավքունքներ ունեցողներին, մնացած 30-ը` Google-ին:

Ըստ վերոհիշյալ համաձայնության` այն բոլոր գրքերը, որոնք իրավաբանորեն չունեն  հեղինականեր, թվայնացվելու են Google-ի կողմից և պատկանելու են Google-ին. այդպիսի գրքերը կազմում են բոլոր գրքերի 50-70 տոկոսը, որոնք լույս են տեսել 1923 թ.-ից հետո:

BBC-ին հաղորդում է, որ Amazon, Microsoft ու Yahoo ընկերությունների բողոքն այս առթիվ կներկայացնեն սեպտեմբերի 4-ին:  Իսկ դատը կկայանա հոկտեմբերին` Նյու Յորքի դատարանում:

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply