Ամերիկուհին 2 միլիոն դոլար կստանա սխալմամբ հեռացված 13 ատամների համար

Օրվա լուր | | August 25, 2009 16:15

atamԱմերիկյան ստոմատոլոգիական կլինիկաներից մեկը դատարանի որոշմամբ 2 միլիոն դոլար կվճարի ամերիկուհի Էլիզաբեթ Սմիթին` սխալմամբ հեռացված 13 ատամների համար:

Սմիթը Հարավային Կարոլինա նահանգի Ֆլորենս քաղաքի ատամնաբուժական կլինիկա է դիմել 2006-ին: Բժշկական զննումից հետո կինը համաձայնել է, որ բժիշկը հեռացնի 3 ատամ վերին ատամնաշարից: Սակայն բժիշկը սխալմամբ հեռացրել է վերին ատամնաշարի բոլոր 16 ատամները:

Դատական քննության ընթացքում պարզվել է, որ կլինիկան փորձել է թաքցնել պատահարը` Սմիթի հիվանդանոցային քարտում փոփոխություններ կատարելով:

Կլինիկան, ինչպես հաղորդում է «lenta.ru»-ն, համաձայն չէ դատարանի որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել վճիռը: Իսկ Սմիթի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը վերին ատամնաշարը վերականգնելու համար միայն ստիպված կլինի ծախսել 80 հազար դոլար:

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply