Անգլուհուն կփոխպատվաստեն մոր արգանդը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 15, 2011 15:20
Մեծ Բրիտանիայի բնակչուհին համաձայնել է իր արգանդը զոհաբերել` հանուն անպտուղ աղջկա երջանկության: 56-ամյա Էվա Օտտսոնը իր արգանդից սիրահոժար հրաժարվում է հանուն 25-ամյա դստեր, որը բնածին լուրջ թերության պատճառով չի կարող երեխա ունենալ: Երկու կանայք այժմ սպասում են համապատասխան հետազոտությունների: Եթե վիրահատությունը հաջող անցնի, ապա Սառան կարող է նույն արգանդով, որում ինքն է հասունացել, սաղմնավորի սեփական երեխային:
Նմանատիպ վիրահատությունները փորձարարական են ու դեռևս հետազոտման փուլում են գտնվում: Փոխպատվաստված արգանդով սերունդ ունեցել են մկներն ու այլ ոչ մեծ կենդանիներ, ճագարներ, խոզեր ու կապիկներ: Որոշ մասնագետներ կարծում են , որ վիրահատությունն այնքան էլ անվտանգ չէ մարդու կյանքի համար: 2000-ին Սաուդյան Արաբիայում նմանատիպ փորձ արվել է, սակայն 3 ամիս անց ստիպված են եղել հեռացնել պատվաստված արգանդը:
Հայտնի է մեկ այլ դեպք, երբ 61-ամյա տատիկը սեփական արգանդում կրեց սեփական թոռանը` հանուն դստեր: Նա միակ կինն է, որ փոխնակ մայր է դարձել սեփական դստեր համար: Երեխայի կենսաբանական ծնողները Քրիստինա Քեյսիի դուստրն ու նրա ամուսինն են: 61-ամյա կինը զարմանալիորեն թեթև էր տանում հղիությունը: Կեսարյան հատումով լույս աշխարհ եկած երեխան երջանկացրեց բոլորին:






Facebook
Tweet This
Email This Post
