Չիլիում հրաբխի պատճառով խաթարվել է Ավստրալիայի ու Հարավային Ամերիկայի օդային հաղորդակցությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 15, 2011 14:28
Չիլիում Պույեուե հրաբխի ժայթքման հետևանքով երկինք բարձրացած մոխրամպը խախտել է Արգենտինայի, Ուրուգվայի ու մասամբ նաև Ավստրալիայի օդային հաղորդակցությունը:
Հունիսի 4-ին հրաբխի ժայթքումով պայմանավորված չվերթների դադարեցման պատճառով տուժել են հազարավոր ուղևորներ:
Ուրուգվայի ու Արգենտինայի միջև օդային հաղորդակցության առաջացած խնդիրն անմիջապես անդրադարձել է Պերուի նախագահ Օլանտա Հումալայի պլանների վրա: Երեքշաբթի օրը Մոնտեվիդեոյից Բուենոս Այրես հասնելու ու Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսի հետ հանդիպելու համար նա ստիպված է եղել ջրային տրանսպորտով տեղափոխվել:
Եթե մոտ ժամանակներում մոխրամպը չցրվի, ապա հնարավոր է, որ ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղերը, որ նախատեսված են անցկացնել 2011-ի հուլիսի 1-ին, չկայանան:
Չիլիական Պույեուե հրաբխի ժայթքման հետևանքով տարհանվել է ավելի քան 4000 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
