Բիլ Գեյթսը հայտնեց Մարկ Ցուկերբերգի նշանդրեքի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | June 15, 2011 13:54

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը  շուտով կդադարի լինել նախանձելի փեսացու: Նա առաջարկություն է արել իր ընկերուհուն `Պրիցիլա Չանին : Այդ մասին հայտարարել է   Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը բրիտանական թղթակիցներին տված հարցազրույցում :

Պատմելով Ցուկերբերգի  հետ համատեղ բարեգործական ծրագրերի մասին , Գեյթսը հաղորդել է , որ Մարկի հարսնացու Պրիցիլա Չանը օգնել է նրան ֆինանսավորել Նյու Ջերսի նահանգի դպրոցները:  Գեյթսի խոսքերը ռումբի պայթյունի ազդեցություն թողեցին , քանի որ  Facebook –ի հիմնադիրը խնամքով թաքցնում է իր անձնական կյանքը: Նա նաև համարվում է աշխարհի երկու երիտասարդ միլիարդատերերից մեկը : Նա 26 տարեկան է և  ունի 13,5 միլիարդ դոլարի կարողություն, որը  վաստակել է  զրոյից սկսելով:

Facebook –ի լրատվությունը  Գեյթսի  բառերը անմիջապես հերքեց : Էլիոտ Շրեյջը հայտարարեց , որ «Գեյթսը ուղղակի սխալվել է , եթե Մարկն ու Չանը նշանվել են, ուրեմն Բիլ Գիյթսը գիտի մի բան ,որ չգիտեմ ես»:

Ինքը` Մարկ Ցուկերբերգը,   իր  Facebook –ի էջում անմիջապես հանեց իր անձնական կարգավիճակի մասին ինֆորմացիան.  այս տարվա մարտից այնտեղ հակիրճ գրված է «Շփվում է Պրիցիլա Չանի հետ» :

Պրիցիլա Չանը չինական ծագումով ամերիկուհի է և Մարկի հետ սովորել է նույն կուրսում : Մարկը չնայած իր վրա հեղեղված փողերին ու փառքին , սիրային հարցերում նախանձելի միասեր է : Զույգը հանդիպում է արդեն յոթ տարի: Նրանք  ծանոթացել են պատահական , հարվարդյան երեկույթներից մեկի զուգարանում  հերթի  կանգնած ժամանակ:  Facebook կայքը ստեղծելու ժամանակ Ցուկերմանը Պրիցիլային առաջարկել է աշխատել ընկերությունում:  Չանը նրա հետ մեկնեց Սիլիկոնային հովիտ , որտեղ էլ ուսանողական սոցիալական ցանցը վերածվեց համաշխարհային ահռելի վիրտուալ կայսրության :

Երբ  հարցազրույցներից մեկի ժամանակ Պրիցիլային հարցրեցին`  ինչպես է նա իրեն զգում  կենդանի լեգենդի հետ ընկերություն անելով , նա հայտարարեց , որ Ցուկերբերգից  պահանջում է միայն օրական նվազագույնը  100 րոպե միասին անց կացնել: Եվ դա պիտի լինի ոչ տանը և ոչ էլ գրասենյակում.  Մարկը հայտնի աշխատամոլ է:

Բիլ Գեյթսը պատահական է սխալվել,  թե հատուկ է խոսել նշանադրության մասին , հայտնի կդառնա մոտ օրերը,  բայց արդեն ակնհայտ է , որ զույգը ամեն ինչ անում է , որ թերթերը իմանան  հարսանիքի մասին որպես արդեն կայացած իրողություն :

 

Դիտվել է 2414 անգամ:
Print Friendly

Leave a Reply