Չինաստանում գործի էին անցել հղի գողերը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | June 15, 2011 13:37

Չինաստանի արևելքի Խանժաո քաղաքում ոստիկանությունը բացահայտել է կին գողերի  հանցախումբ:

Հանցագործ խմբի մեջ կային 46 կանայք` 20-ից 40 տարեկան: Զարմանալին այն է , որ նրանք բոլորը հղի էին:

Դատարանում գող կանայք հայտնել են, որ իրենց առանձնահատուկ վիճակը օգնել է գործին, քանի որ մարդիկ ավելի քիչ են կասկածում հղի կանանց, իսկ իրավապահ մարմինները հղի կանանց նկատմամբ ներողամիտ են: Դատարանը պարզեց, որ մեկ ամսվա ընթացքում կանայք 400գողություն են կատարել: Նրանց ձերբակալությունից հետո քաղաքում գողությունների թիվը  զգալիորեն կրճատվեց, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով «Ցյանզյան վանբաո» թերթին

 

 

Դիտվել է 2344 անգամ:
Print Friendly

Leave a Reply