Հարսանիքի նախօրեին հարսնացուն լքեց Playboy-ի հիմնադիրին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2011 13:48

25-ամյա Կրիստալ Հարիսը միտքը փոխել է. նա այլևս չի ցանկանում ամուսնանալ Playboy-ի հիմնադիր 85-ամյա Հյու Հեֆների հետ:

2010-ին նշանված զույգի հարսանիքը պետք է կայանար հունիսի 18-ին, սակայն Հեֆները Twitter-ի  իր միկրոբլոգում հայտարարություն է տեղադրել, որ հարսանիքը չի կայանալու, քանի որ նշանածը միտքը փոխել է` չբացատրելով պատճառները:

Իր հերթին TMZ.com   կայքը, որ մասնագիտացել է հանրահայտ մարդկանց կյանքի մանրամասների վրա, տարածել է, որ զույգն անցած օրերին հեռախոսային բուռն վեճ է  ունեցել ու երիտասարդ կինը լքել է Հեֆների առանձնատունը, ուր բնակվում էր 2009-ից:

Այս  ամուսնությունը  երրորդը կլիներ Հեֆների համար: Playboy-ի հիմնադիրը 1950-ականներին ամուսնացել էր Միլդրեդ Ուիլյամսի հետ. այդ ամուսնությունը տևեց 10 տարի: Միլդրեդի հետ նա ամուսնացել էր քոլեջում ուսանելու տարիներին: Երկրորդ կինը Քիմբեռլի Քոնրադն էր. նրանք միասին ապրեցին 9 տարի և ամուսնալուծվեցին 2009-ին:

 

Դիտվել է 1415 անգամ:
Print Friendly

Leave a Reply