Թարմացված կազմով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 15, 2011 13:19

Հայաստանից 7 բռնցքամարտիկ կմասնակցեն հունիսի 17-26-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում ընդգրկվել են`  49 կգ քաշային Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանը, 52 կգ՝ Նարեկ Աբգարյանը, 56 կգ՝ Հովհաննես Բաչկովը, 60 կգ՝ Վլադիմիր Սարուխանյանը, 64 կգ՝ Եվրոպայի գործող չեմպիոն, Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը, 69կգ՝ Սամվել Մաթևոսյանը և 75 կգ՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Խաչատրյանը: Մեր երկրի այս մարզաձևի ընտրանին Թուրքիա կմեկնի թարմացված կազմով: Թիմի կազմում առաջին անգամ հանդես կգան Բաչկովը, Աբգարյանը, Սարուխանյանը: Հայաստանի բռնցքամարտիկները, նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը, ուսումնամարզական հավաքներ են անցկացրել Երևանում և Աբովյանում,  համատեղ պարապել Իրանի մարզիկների հետ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Ռաֆայել Մեհրաբյանը:

 

Դիտվել է 2034 անգամ:
Print Friendly

Leave a Reply