Անջելինա Ջոլին կգովազդի Louis Vuitton

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 15, 2011 12:44

Ինտերնետում հայտնվել են հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի՝ ֆրանսիական Louis Vuitton բրենդի գովազդային հոլովակի համար արված նոր նկարները։

Ինչպես գրում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը, դերասանուհու ֆոտոսեսիան տեղի է ունեցել Կամբոջայում։ Նկարահանումների ժամանակ Ջոլիի հետ են եղել նաև նրա չորս երեխաները։ Նշենք, որ Կամբոջայում է ծնվել Ջոլիի ավագ որդին՝ Մեդդոկսը, որին դերասանուհին որդեգրել է 2002թ.։

Ապրիլի 22-ին E! Online պորտալը հաղորդում էր, որ Անջելինա Ջոլին դարձել է ֆրանսիական ընկերության նոր դեմքը։ Նախկինում ընկերության գովազդներում նկարահանվում էր երգչուհի Մադոննան։

Ջոլիի հոնորարի չափը չի հաղորդվում, սակայն E! Online-ի տվյալներով՝ Louis Vuitton-ը դերասանուհուն կվճարի 10 մլն դոլար, որի մեծ մասը Ջոլին կուղղի բարեգործությանը։

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply