Երկրորդ խաղում անընդմեջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 15, 2011 12:45

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակում է: Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում նա գնդակ  խփեց մրցակցի դարպասը: Մովսիսյանի թիմը` «Կրասնոդարը» 4:2 հաշվով հաղթեց  Նիժնի Նովգորոդի «Վոլգային»:  Դա Մովսիսյանի  3-րդ գնդակն է ֆուտբոլի Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: 54-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը մրցավարի կողմից արժանացավ դեղին քարտի: 75-րդ րոպեին Մովսիսյանը փոխարինվեց: Այսպիսով, Յուրան երկորդ հանդիպումում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Կրասնոդարցիները 13 խաղից  հետո վաստակած 17 միավորով 9-րդ տեղում են: Առաջատար ԲԿՄԱ-ն է, որը 12 խաղից հետո ունի 25 միավոր:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply