Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 15, 2011 11:17

Հունիսի 14-ին`ժամը 15.00-ին հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան թաղամասում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.22-ին, մարվել` 15.47-ին:Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Խոտածածկ տարածքներ են այրվել նաև Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 26/4 շենքի հարակից տարածքում՝1500 քմ,«Հաղթանակ» կամրջի հարակից տարածքում՝150 քմ:

Հրդեհները մարվել են հրշեջ-փրկարարների ուժերով:

 

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply