Հաջող գործից հոգնած գողն արթնացավ ՆԳ բաժանմունքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2011 10:59

Հաջող  օրվա վերջում մարդը որոշեց  մի քիչ «աչքը կպցնել աշխատավայրում»: Քաղցր քուն մտած հանցագործն առավոտյան արթնացավ ՆԳ բաժանմունքում:

Հետո պարզվեց, որ մի գիշերում  30-ամյա գողը մի քանի բնակարան արդեն մտել էր, շատ  հոգնել, ուստի որոշել էր  «աշխատավայրում» մի քիչ հանգստանալ:  Բաժանմունքում էլ իսկությունը բացահայտվեց պատահականությամբ. քանի որ վերջին բնակարանից  ոչինչ չէր հասցրել վերցնել, որոշեցին նրան ազատ արձակել ու իրերը վերադարձրին, հետն էլ` բջջային հեռախոսը: Սակայն վայ-գողն այնքան «արդար» էր, որ երկու ոտքով թակարդն ընկավ, ասելով, որ հեռախոսն իրենը չէ, այլ վերցրել է կողքի բնակարանից: Պարզվեց, որ նա արդեն փորձառու «մասնագետ» է ու գողության համար կրել է պատիժ և ընդամենը 1, 5 տարի է, ինչ ազատ է արձակվել:

 

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply