Պակիստանում բռնել են Բեն Լադենին մատնած ԿՀՎ-ի ինֆորմատորներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2011 10:51

Պակիստանի հատուկ ծառայությունները բռնել են ԿՀՎ-ի  5 ինֆորմատորի, որոնք  օգնել են «թիվ 1» ահաբեկչի գտնվելու վայրը հայտնաբերելուն:

Դրանց մեջ է նաև Պակիստանի բանակի մեկ մայոր, որն ԱՄՆ-ին տեղեկացնում էր Բեն Լադենի առանձնատան մոտ հայտնվող ավտոմեքենաների համարանիշերը: Երբ են նրանց բռնել ու ինչում են մեղադրում, չեն հայտնում: ԿՀՎ-ի անանուն աղբյուրը նշել է, որ գերատեսչության ղեկավար Լեոն Պանետտան այդ հարցը բարձրացրել էր դեռևս հունիսին Իսլամաբադ կատարած այցի ժամանակ. նա բացահայտորեն  մեղադրել էր Պակիստանի հատուկ ծառայություններին` գրոհայինների  հետ համագործակցելու մեջ:

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply