«Շտապ բուժօգնության» կանչերի թիվն ավելացել է 5518-ով, հոսպիտալացումներինը`1898-ով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2011 10:56

Ընթացիկ տարվա հունիսի 10-ի դրությամբ Երեւանի «Շտապ բուժօգնություն» ծառայությունը ստացել է 76 հազար 93 կանչ, գրանցվել է 11 հազար 374 հոսպիտալացման դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կանչերի թիվն ավելացել է 5518-ով, իսկ հոսպիտալացումները’ 1898-ով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, հունիսի 14-ի դրությամբ ստացվել է 6 հազար 467 մանկական կանչ, արձանագրվել է 1802 մանկական հոսպիտալացում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանկական կանչերն ավելացել են 985-ով, իսկ հոսպիտալացումները’ 372-ով:

«Շտապ բուժօգնություն» ծառայությունը մեկ ամսվա ընթացքում սպասարկում է 500-550 կանչ: Ծառայությունն առավել ծարնաբեռնված աշխատում է շաբաթ եւ կիրակի, ինչպես նաեւ տոն օրերին, երբ չեն աշխատում պոլիկլինիկաները: Հիմնականում նույն գանգատներն են լինում’ սիրտանոթային, նյարդային համակարգի հետ կապված հիվանդություններ:

Շուրջօրյա աշխատում է 33 գծային բժշկական բրիգադ:

 

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply