Քննարկել են Արցախի քաղավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | June 15, 2011 10:42

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքներին, որոնց մասին տեղեկություններ է ներկայացրել ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` երկրի ղեկավարն ընդգծել է, որ օդանավակայանը հանդիսանում է  հանրապետության ռազմավարական կարեւորագույն օբյեկտներից մեկը, եւ նրա շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է իրականացվեն անթերի ձեւով:

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply