ԿՀՎ-ն Պարսից ծոցում գաղտնի օդային բազա կստեղծի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2011 10:36

ԿՀՎ-ն պարսից ծոցում կստեղծի գաղտնի օդային բազա` թռչող անօդաչու սարքերի համար: Նոր  բազայում տեղակայվող անօդաչու սարքերը կներգրավվեն «ԱլՔաիդայի» ու Եմենի  գրոհայինների  դեմ իրականացվող գործողություններում:

Որոշումը պայմանավորված է այն լուրով, թե Եմենում իշխանության գլուխ են անցնելու հակաամերիկյան ուժերը: Գործող կառավարությունը` Ալի Աբդուլա Սալեհի գլխավորությամբ, համագործակցում էր ԱՄՆ-ի հետ` ահաբեկչության դեմ պայքարում:  Սակայն, 2011- հունվարից ծայր առած հակակառավարական զանգվածային ելույթները, որոնց մասնակիցները պահանջում են Սալեհի հրաժարականը (իշխանությունը ղեկավառում է ավելի քան 30 տարի) հանգեցրին նրա կողմնակիցների ու հակառակորդների բախումների:

 

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply