Ճապոնիայում ոստիկանները ծովափին ավելի քան 12 մլն դոլար են հայտնաբերել

Օրվա լուր | | June 15, 2011 10:21

Ճապոնիայի ոստիկանության ու ինքնապաշտպանական ուժերի աշխատակիցները, որոնք  ցունամիի հետևանքներն են վերացնում, ծովափին հայտնաբերել են  970 մլն իեն (ավելի քան 12 մլն դոլար): Դրանց զգալի մասը հայտնաբերվել է տների  չհրկիզվող պահարաններում, ինչը հեշտացրել է  դրանց տերերի որոնման աշխատանքները, քանի որ գումարից բացի եղել են փաստաթղթեր` անշարժ գույքի սեփականության վերաբերյալ: Հեռուստատեսությամբ ցուցադրել են, թե ինչպես սպորտդահլիճ հիշեցնող տարածքում ոստիկանները մեծ սպիտակ թղթի վրա արդուկում են թաց փողերը:

Մարտի 11-ին Ճապոնիայում տարերային աղետի հետևանքով զոհվել է 15,4  հազար մարդ, 7,9 հազարը համարվում են անհետ կորած: Ցունամին ընդգրկել  է 561 քառ կմ տարածք:

 

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply