Փոխըմբռնման հուշագիր` ՀՀ և Մոնտենեգրոյի միջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 15, 2011 10:06

Այսօր, ժամը 11.00-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի կունենա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Մոնտենեգրոյի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ու քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանման միջև արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման բնագավառում փոխըմբռնման հուշագրի  ստորագրումը:

Ստորագրվող փոխըմբռնման հուշագրով կողմերը կամրապնդեն փոխադարձ համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում`

  • հմտությունների և մեթոդների մշակում` արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, արձագանքման, հետևանքների վերացման և տարերային ու տեխնածին աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ.
  • ուղղակի և ժամանակին հաղորդակցության մեխանիզմների ստեղծում.
  • հանրային տեղեկատվության խթանում և աշխատանքներ զանգվածային լրատվամիջոցների հետ.
  • աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դրանց արձագանքման ոլորտում ուսուցման, գիտելիքների և նորարարության խթանում.
  • աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հաստատման և Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության մշակման համար տեխնիկական խորհրդատվության և փորձագիտության տրամադրում և այլն:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու Մոնտենեգրոյի արտակարգ իրավիճակների ոլորտի ՆԳ փոխնախարար Զորան Բեգովիչը կներկայացնեն եվրոպական ինտեգրման վերաբերյալ իրենց տեսլականը:

 

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply