Տատիկը թալանել է բանկը` սպառնալով ՁԻԱՀ-ով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2011 9:45

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում տարեց կինը թալանել է բանկը`  գանձապահին սպառնալով վարակել ՁԻԱՀ-ով:

Կոլորադոյի ոստիկանությունը փնտրում է թալանչի տատիկին, որը տեղի բանկից գումարով  լեցուն պայուսակ է դուրս բերել:

Աշխատանքային օրվա վերջում մտել է բանկ ու պահանջել իրեն տալ ողջ օրվա հասույթը: Սպառնալիքի հետ նա նույնիսկ սկսել է ջանադրաբար հազալ գանձապահի վրա: Սարսափահար աշխատակցուհին նրան է հանձնել պահանջածը, ինչը  վերցնելով,  տատիկն  իսկույն  անհետացել է: Ճշգրիտ գումարի մասին տվյալներ չկան:

 

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply