Շվարցնեգերի կինը ներել է նրա սիրուհուն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 15, 2011 9:31Առնիի անօրինական երեխայի մայրն առաջին անգամ պատմել է իր ու նախկին նահանգապետի կնոջ հարաբերությունների մասին, նրանց ամուսնալուծությունից հետո: Կինը հոգնել է ծուռումուռ
մեկնաբանություններից, որ իր ականջին էին հասնում ու որոշել է ինքն ամեն ինչի մասին անձամբ խոսել: Նա պատմել է, որ Առնիի կինն արժանապատվորեն է ընդունել այն լուրը, որ իր երեխաների հետ մեծացած տղան ամուսնու անօրինական զավակն է: Նա չի փորձել ամուսնու սիրուհուն վիրավորել կամ էլ տնից վռնդել:
«Երբ ես նրան պատմեցի, Շրայվերը խնդրեց ինձ ոտքի կանգնել ծնկած դիրքից ու, միմյանց փաթաթված, մենք միասին մի բոլ արտասվեցինք: Մարիան անընդհատ կրկնում էր, որ դա ամենևին էլ իմ մեղքը չէ: Իսկ ես էլ նրան համոզում էի, թե Առնին ոչնչով մեղավոր չէ»:
Հետո Մարիան ավելացրել է` «եթե ուզենաս ինձ հետ խոսել, իմացիր, ես միշտ կողքիդ եմ»: «Դա ինձ վրա անասելի մեծ տպավորություն թողեց: Ես Մարիային սկսեցի ավելի սիրել ու հարգել, քան առաջ»,- ասել է Միլդրեդ Պատրիսիա Բաենը :
Իսկ Առնոլդի մասին հավելել է. «Նա հրաշալի մարդ է: Ու ես համոզված եմ, որ այդ ամենից նրա համար անհավանական դժվար վիճակ է ստեղծվել: Նա մինչև հիմա էլ սիրում է կնոջը, ու ես հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի»:






Facebook
Tweet This
Email This Post
