Հունիսի 15-ին Լուսինը կանհետանա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2011 23:38

Վերջին 11 տարիների ընթացքում ամենաերկար տեւող Լունսի խավարումը սպասվում է հունիսի 15-ին:

Այն կարող են դիտել հյուսիսային կիսագնդի բնակիչները, ներառյալ Ռուսաստանի եվրոպական մասը, Եվրոպայի զգալի մասը, հարավային Ասիան եւ Հնդկական օվկիանոսի ավազանի երկրները:

Ինչպես հաղորդում է «Նովոստի կոսմոնավտիկի» պորտալը, Լունսի խավարումը տեղի է ունենալու լիալուսնի ժամանակ: Այն կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22:24-ին եւ կավարտվի արդեն հունիսի 16-ին գիշերը ժամը 04:00-ին:

Լուսնի խավարման հիմնական փուլը կտեւի 100 րոպեից ավելի:Այս խավարումն առաջինն է 2011-ին տեղի ունենալիք Լուսնի երկու խավարումներից:

 

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply