Մերիլին Մոնրոյի կողքին թաղվելն արժե 4.6 մլն դոլար

Օրվա լուր | | August 25, 2009 15:31

marilyn-monroe1Ինտերնետ աճուրդում վաճառվել է Մերիլին Մոնրոյի գերեզմանի կողքին գտնվող տարածքը: Աճուրդին մասնակցել է ավելի քան քսան մասնակից:

Գնորդի անունը չի հրապարակվել. հայտնի են միայն անվան առաջին տառերը` Օ.Ս.: Անհայտ գնորդը տարածքը գնել է 4.6 մլն դոլարով:

Աճուրդում հայտարարված նախնական գինը եղել է 500.000 դոլարը:

Գերաստղի գերեզմանի կողքին գտնվող տարածքը անցյալում վաճառված է եղել 1992թ. «Playboy» ամսագրի հրատարակիչ Հյու Հեֆներին` 75.000 դոլարով: Այդ տարածքն այժմ վաճառքի էր հանել մի ամերիկուհի, որում թաղված էր նրա ամուսինը:

«Անցկացրեք Մերիլինի կողքին մի ողջ հավերժություն»,-ասվում է աճուրդի գովազդում:

Ամուսնու գերեզմանը վաճառող Էլսի Պոնչերը հավատացրել է, որ կտեղափոխի ամուսնու մասունքները, որպեսզի ազատի տարածքը նոր հուղարկավորվողի համար: Պոնչերը լրագրողների հետ հարցազրույցում հույս է հայտնել, որ այս կերպ կկարողանալ մարել Բեվերլի Հիլզում գտնվող շքեղ տան 1.6 մլն ապառիկ գումարը:

BBC-ն հաղորդում է, որ Էլսիի ամուսինը` Ռիչարդ Պոնչերը մահացել է 23 տարի առաջ` 81 տարեկան հասակում: «Հոլիվուդի սեքս-սիմվոլի կողքին թաղվելը նրա վերիջին ցանկությունն էր»,- պատմել է Ռիրարդի այրին:

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply