Լրացել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմումների վերջնաժամկետը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2011 17:53

Լրացել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջնաժամկետը: Արդյունքում ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել է միայն ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, կանոնադրության համաձայն’ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կկայանա հունիսի 21-ին:

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմումների ընդունումը հայտարարվել էր ապրիլի 29-ից: Արամ Սիմոնյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում առավել վաղ նշել էր, որ իր պաշտոնավարած տարիների ընթացքում իհարկե եղել են ե’ւ հաջողություններ, ե’ւ թերացումներ եւ իր նախընտրական ծրագրում զետեղված ծրագրերի մեծ մասը հաջողվել է իրականացնել: Նա նաեւ նշել էր, որ համալսարանն իր երկրորդ տունն է եւ դրանից բաժանվելու ցանկություն չունի:

 

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply