Հայտնի է դարձել մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանի գնդակից վիրավորված անձի ինքնությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 14, 2011 17:28

Հայտնի է դարձել այսօր` հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանի կրակոցներից վիրավորված քաղաքացու ինքնությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը  13:00-ի սահմաններում, անհայտ անձը ներկայանալով ջրմուղի աշխատակից՝ փորձել է մուտք գործել Երեւանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով  նրան՝ անմիջապես զանգել է ոստիկանություն:

Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել են ահազանգի հետքերով եւ հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել են հետապնդվողին` կրակելով նրա վրա: Վերջինս վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ հետապնդվողը վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող, 30-ամյա Արման Ենգիբարյանն է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

 

Դիտվել է 1479 անգամ:
Print Friendly

Leave a Reply