Հայկական ծագմամբ 21-ամյա ուսանողն առաջադրելու է իր թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 14, 2011 17:23

Հայկական ծագմամբ 21-ամյա ուսանող Մաքսիմ Վերները` տաքսու վարորդի որդին, առաջադրելու է իր թեկնածությունը Ֆրանսիայի նախագահի ընտրություններում 2012թ.: Վերների մայրը հայուհի Ֆլորենս Կրեկջյանն է:

Նրա նախընտրական ծրագիրը ներկայացված է «Երիտասարդներ բոլոր տարիքների, միացեք: 89 առաջարկ 2012-ի համար» գրքում: Վերների առաջարկներից մեկն է մեքենա վարելու իրավունքի անվճար տրամադրումը:

Վերները ցանկանում է դառնալ ֆրանսիական երիտասարդության թեկնածուն, որպեսզի ներկայացնի իր գաղափարները:

Վերների թեկնածությունը սենսացիա է դարձել Ֆրանսիայի համար: Նա բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, թերթային հրապարակումների հերոսն է դարձել:

NEWS.am

Դիտվել է 1580 անգամ:
Print Friendly

Leave a Reply