Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 14, 2011 17:16

Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացումը:

Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ՝ նշելով, որ այստեղ նույնպես կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիան Արևելյան գործընկերության նախաձեռնողներից մեկն է:

Ընդգծելով երկու երկրների միջև առկա հնարավորություններն ու ներուժը՝ երկուստեք կարևորվել է հայ-շվեդական համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու և զարգացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply