Հայկական բեռնատարների մուտքը Թուրքիա արգելված է, իսկ թուրքականներինը Հայաստան` ոչ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2011 16:39

Հայ բեռնափոխադրողները, անգամ «Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի» եւ «Սեւծովյան տնտեսական համագործակցության» թույլտվությունների պարագայում, միջազգային բեռնափոխադրումների քարտերով հանդերձ զրկված են հարեւան Թուրքիայի տարածքով երկկողմ եւ տարանցիկ փոխադրումների հնարավորությունից: Այդ մասին այսօր` հունիսի 14-ին հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` ելույթ ունենալով Ավտոտրանսպորտի միջազգային միության (IRU) Երեւանում կայացած նիստին: Նախարարի խոսքով` Հայաստանն այդ մասին բազմիցս տեղեկացրել է միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միությանը:

Ի տարբերություն հայկական մեքենաների` թուրքական բեռնատարները համարյա անարգել մուտք են գործում Հայաստան:

Ի դեպ` հայ բեռնափոխադրողները հույս ունեն, որ այսօր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ IRU-ի միջեւ կնքված հուշագիրը (ՀՀ տարածքով Ասիայի, Եվրոպայի եւ հիմնական համաշխարհային շուկաների միջեւ ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացման մասին) հնարավորություն կտա հայկական բեռնատարներին` մուտք գործել Թուրքիա: Հայաստանի միջազգային բեռնափոխադրումների ասոցիացիայի նախագահ Հերբերտ ՀամբարձումյանըNEWS.am-ին ասաց, որ Թուրքիան նույնպես IRU-ի անդամ է, իսկ հուշագրի ստորագրումը Թուրքիայի հետ բանակցություններում մեր ղեկավարությանը մանեւրելու հնարավորություն է տալիս: բացի այդ, ըստ Հ. Հարությունյանի, հուշագիրը հնարավորություն է ստեղծում հայ նբեռնափոխադրողների դրսում ծագած խնդիրներին լուծումներ տալ:

 

Դիտվել է 1780 անգամ:
Print Friendly

Leave a Reply