Բուհական ընդունելության քննությունների երկրորդ փուլի հայտագրումը` հունիսի 24-ից հուլիսի 2-ը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2011 16:05

Այն դիմորդները, ովքեր դեռեւս չեն հայտագրվել Գնահատման եւ թեստավորման կենտրոնում, հունիսի 24-ից հուլիսի 2-ը կարող են ներկայացնել իրենց դիմում-հայտերը եւ մասնակցել ընդունելության քննությունների երկրորդ փուլին: Այդ մասին այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը’ ավելացնելով, որ մինչեւ հուլիսի 10-ը կարող են իրենց ընտրած մասնագիտությունը հայտագրել այն բուհում, որտեղ ցանկանում են շարունակել իրենց կրթությունը: «Հիմնականում երկրորդ փուլին մասնակցում են Ջավախքի դիմորդները, արտասահմանցիները, բանակից նոր զորացրվածները»,-ասաց Գ. Խաչատրյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե այս տարվա դիմորդների կրթամակարդակի ցածր լինելը չի խանգարի, որպեսզի նրանք հետագայում լինեն լավ մասնագետներ’ Գ. Խաչատրյանը նշեց, որ նմանատիպ մտավախություն ունի: «Թեեւ դա արդեն բուհերի խնդիրն է»,- ասաց նա’ ավելացնելով, որ կան դիմորդներ, ովքեր չեն պատկերացնում, թե ուր են եկել:

Քննակենտրոնի ղեկավար, ԳԹԿ իրավաբանական բաժնի պետ Էդուարդ Սանթրոսյանը դիմորդներին բաժանեց 2 խմբի’ նրանց մի մասը եկել է մասնագիտություն ձեռք բերելու, իսկ մյուս մասը, որպեսզի իր ազատ ժամանակը լցնի:

 

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply