Էրիթրեյան հրաբխի մոխիրը հասել է Էյլաթ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2011 13:19

Եթովպիայի ու Էրիթրեյայի սահմանին  ժայթքած Դուբա հրաբխի մոխրամպը քամին հասցրել է Էյլաթ:

Այդուհանդերձ թռիչքների չվացուցակում ոչ մի փոփոխություն չի կատարվել, քանի որ մոխրամպը բարձրացել է 15 կմ, իսկ թռիչքները կատարվում են ավելի փոքր բարձրությունների վրա:

Հրաբխային մոխրի հետազոտությամբ զբաղվող Ֆրանսիայի հետազոտական կենտրոնը զգուշացրել է, որ այսօր մոխրամպը կհասնի Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Եմենի  սահմաններ:

Հրաբխի ժաթքումից «տուժել» է Հիլարի Քլինթոնը: Նա ստիպված կարճել է իր այցելությունը Աֆրիկա:

 

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply