Բարաք Օբամա. «Եթե ես լինեի, հրաժարական կտայի»

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2011 13:07

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ուժեղացնելով ճնշումը հանրապետական Անտընի Վեյնրի նկատմամբ, հայտարարել է. «Կարող եմ քեզ ասել, որ եթե ես լինեի, հրաժարական կտայի»:

Այս մասին հաղորդում է The Associated Press-ը:

Վեյնրը 1999թ.-ից Նյու Յորքի 9-րդ կոնգրեսիոնալ շրջանի ԱՄՆ ներկայացուցիչն է:

Այս ամիս հաստատվեց, որ նա սեռական բնույթի նկարներ է ուղարկել Twitter-ում իրեն «հետևող” («followers») կանանց և’ մինչև ամուսնությունը, և’ դրանից հետո:

Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին կոչ էր արել էթիկայի հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ:

Օբաման NBC հեռուստաընկերության «Today» շոուի ժամանակ ասաց, որ Վեյնրի` մի շարք կանանց սեռական բնույթի նկարները և օնլայն նամակներ ուղարկելը, «միանգամայն անընդունելի է»:

«Կարծում եմ, նա խայտառակեց իրեն. Նա ընդունեց դա: Նա խայտառակեց իր կնոջն ու իր ընտանիքը: Ի վերջո, որոշում կլինի նրա և իր հետևորդների համար: Կարող եմ ասել ձեզ, որ եթե ես լինեի, հրաժարական կտայի»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply