Ուշագրավ մրցամարտ` Պրահայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 14, 2011 13:02

Հունիսի 14-19-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շախմատի ուշագրավ մրցամարտ կանցկացվի: Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանն ուժերը կչափի այդ երկրի ուժեղագույն շախմատիստ Դավիթ Նավարայի հետ: Նախ, գրոսմայստերները կանցկացնեն 6 պարտիայից բաղկացած դասական շախմատի մրցախաղ, ապա կանցկացնեն արագ շախմատի 4 պարտիա: Նավարան 2004-ից սկսած ավանդաբար մրցամարտեր է անցկացնում ուժեղագույն գրոսմայստերների հետ: Նա 2004-ին  դասական շախմատի մրցախաղում 0,5:1,5 հաշվով զիջել է Ալեքսեյ Շիրովին, հաջորդ տարի ոչ-ոքի է խաղացել Անատոլի Կարպովի հետ (1:1), 2006-ին էլ` Բորիս Գելֆանդի հետ մրցավեճն է ավարտել ոչ-ոքի (2:2): Հետագա տարիներին նա արդեն արագ շախմատի մրցախաղեր է անցկացրել Նայջլ Շորթի (7:3), Վլադիմիր Կրամնիկի (2,5:5,5), Վասիլի Իվանչուկի (2,5:5,5) և Հուդիթ Պոլգարի (2:6) հետ: Ի դեպ, մրցամարտի ընթացքին կհետևեն աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթհան Անանդը և աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը: Անանդը միաժամանակյա խաղաշար կանցկացնի, իսկ Կարպովը կմասնակցի իր անվան շախմատի դպրոցի բացման հանդիսությանը:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply