Բարաք Օբաման Եգիպտոսում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 4, 2009 17:38
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Կահիրե և հանդիպել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, մերձավորարևելյան հակամարտությանն ու արաբ-իսրայելական հարաբերություններին առնչվող հարցեր: Այցը, ըստ վերլուծաբանների, իսլամական աշխարհում Ամերիկայի «խեղաթյուրված պատկերի շտկման» փորձ է նորընտիր նախագահի կողմից: Եգիպտոսի իշխանությունները մեկ օր առաջ արգելել էին ԱՄՆ նախագահի այցին ընդդիմացող «Հանուն բարեփոխումների եգիպտական շարժման» ակտիվիստների կազմակերպած ցույցը մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում: Օբաման Եգիպտոս է ժամանել Սաուդյան Արաբիայից, որտեղի իշխանությունների հետ էլ քննարկել է տարածաշրջանում խաղաղության հաստատման արաբական նախաձեռնությունը, «իրանական թղթածրարը» և նավթի գների հետ կապված հարցեր: Այսօր կկայանա իսլամական աշխարհին ուղղված Օբամայի ելույթը Կահիրեի համալսարանում:
Al-Jazeera






Facebook
Tweet This
Email This Post
