Պորտուգալիայում անվճար բանջարեղեն են բաժանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2011 12:38

Պորտուգալիայում բանջարեղեն արտադրողներն իրենց արտադրանքն անվճար բաժանել են` սպառողի վստահությունը վերականգնելու նպատակով: Ակցիան իրականացվել է  Լիսաբոնում ավանդաբար կազմակերպվող կրոնական տոնակատարության շրջանակներում: Անվճար բանջարեղեն ու մրգեր բոլորին չէ,  որ հասել է: Մասնավոր անձանց վրա ձեռնարկը չի տարածվել: Այն նախատեսված է եղել միայն արայալների  (ակումբ բաց երկնքի տակ, որտեղ պարում են,  շփվում միմյանց հետ, ինչպես նաև ուտեստներ ճաշակում) կազմակերպիչների  համար:

Առաջին հերթին բաժանվել է վարունգ ու լոլիկ, այսինքն` այն բանջարեղենները, որոնց պահանջարկը խիստ ընկել է:  Պորտուգալիան հայտարարել էր, որ Իսպանիայից հետո   դիմելու է ԵՄ`  կրած կորստի փոխհատուցման պահանջով: Գյուղնախարարության խոսքով, «վարունգային ճգնաժամի» պատճառով Պորտուգալիան օրական 2 մլն եվրո կորուստ է տվել:  Ախտածին մանրէի հետևանքով տուժածներ Պորտուգալիայում չկան. 3 կասկածյալների նախնական ախտորոշումը  չի հաստատվել: 3-ն էլ դուրս են գրվել հիվանդանոցից:

 

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply