Ներկայացվում է ճանաչման

Օրվա լուր | | June 14, 2011 12:10

Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները խարդախության դեպք են բացահայտել. Երևանի բնակիչ Արմեն Հարությունյանը չարաշահելով մի քաղաքացուհու վստահությունը, գնելու պատրվակով վերցրել էր նրա ավտոմեքենան, գրավ դրել և յուրացրել ավելի քան 4. 5 միլիոն դրամ:

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հարությունյանը նույն եղանակով Երևան քաղաքում կատարել է այլ խարդախություններ ևս:
Գումարը մաս-մաս վճարելու պայմանով, 6.500 ԱՄՆ դոլարով գնելու պատրվակով վերցրել է մի քաղաքացու «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան, 2.500 դոլարով գրավ դրել և գումարը յուրացրել:
Մեկ այլ քաղաքացու պատկանող ավտոտնակը 2009 թվականին գրավ է դրել, վերցրել 55. 000 դոլար, տասը ամսից վերադարձնելու պայմանով:
80. 000 դոլար վճարելու պայմանով «գնել» է մեկ ուրիշի բնակարանը: Տվել է 7. 000 դոլար կանխավճար, բնակարանը անվանափոխել իր անվամբ, իսկ մնացած 73. 000 դոլարը չի վճարել:
Ոստիկանները կասկածներ ունեն, որ Արմեն Հարությունյանը կատարել է նմանատիպ այլ հանցագործություններ: Եթե կան նրա գործողություններից տուժած ուրիշ անձինք` խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Նախաքաննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն
Դիտվել է 638 անգամ:
Print Friendly

Leave a Reply