Նարդիստները վիճարկեցին Հայաստանի գավաթը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 14, 2011 11:48

Հայաստանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց նարդու  բակգամոն` կարճ խաղաձևի մեր երկրի գավաթի խաղարկությունը: Մրցումներն անցկացվեցին երեք խմբով: Վարպետների խմբում ուժեղագուևյն ճանաչվեց Ռուբեն Մարտիրոսյանը, սիրող նարդիստների պայքարում` Պարգև Կարապետյանը: Երիտասարդների մրցաշարում հաղթող դարձավ Արտյոմ Ադամյանը: Զույգերով (խորհրդակցելով) մրցումներում հանրապետության գավաթակիր հռչակվեցին Արթուր Մուրադյանն ու Գալուստ Ղարիբյանը, որոնք եզրափակիչում հաղթեցին Սերժիկ Արզումանյանին ու Սիրաժ Ղամբարյանին: Թիմային մրցումներում լավագույն ճանաչվեց Արտաշատի թիմը:

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply