Հրդեհներ. այրվել է ավտոմեքենա, տնակ, խոտածածկ տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2011 11:00

Հունիսի 13-ին`ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 87 շենքի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել երկու  մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.52-ին, մարվել`15.04-ին: Այրվել է 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 89/1 հասցեում` քարի արտադրամասի վարչական շենքում:  Դեպքի վայր են մեկնել չորս  մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.24-ին, մարվել`15.39-ին: Ներքնակների արտադրամասի տարածքում (՛՛Չերչիս՛՛ ՓԲԸ) այրվել են 250 քմ մակերեսով արտադրական թափոններ:

Նույն օրը՝ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.54-ին, մարվել`17.54-ին:  Ամբողջությամբ այրվել է Ջ.Պետրոսյանին պատկանող ՛՛ԶԻԼ-131՛՛մակնիշի 375 ՍՕ 12 պետհամարանիշի ավտոմեքենան և թափքում կուտակած 500 հակ անասնակեր:  Նույն օրը՝ժամը 19.35-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 շենքի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.52-ին, մարվել`20.04-ին: Այրվել է տնակ` 12 քմ մակերեսով:

Հունիսի 14-ին՝ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.35-ին, մարվել`07.00-ին:  Այրվել են Ա.Վարդանյանին պատկանող օժանդակ շինության տանիքը` 70քմ մակերեսով, ՛՛Լենդ Ռովեր՛՛ մակնիշի 24 ԼՏ 510 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահի ցուցիչների վահանակը և առջևի երկու նստատեղերը:

Նույն օրը՝ժամը 05.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դսեղ գյուղում` փայտի արտադրամասում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել`06.40-ին:  Այրվել է Փ.Խառատյանին պատկանող փայտյա իրերի արտադրամասի տանիքը` 35 քմ մակերեսով և 1 խմ փայտ:

 

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply