Ֆուրշետ` մերկ գեղեցկուհու վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 14, 2011 10:51
ARIES CATERING ընկերությունը հունիսի 11-ին ONE Club-իհետ համատեղ կազմակերպել էր Arabian night (արաբականգիշեր) երեկույթը:
Երեկույթի ամենաթեժ պահին ARIES CATERING-ը մատուցեց հյուրերին խոստացված անակնկալը:
Չորս հաղթանդամ տղամարդ` մերկ իրաններով և սպիտակ գլխաշորերով, իրենց ուսերին ներս բերեցին սպիտակ մետակսով զարդարված սկուտեղը:
Արաբական ռիթմերի ներքո դանդաղ մոտենալով` նրանք զգուշությամբ դրեցին սկուտեղը բարին: 
Մի պահ հիացմունք ու զարմանք դաջվեց ներկաների դեմքներին. 2,5 մ երկարություն ունեցող շքեղ սկուտեղին պառկած էր մերկ կին, որի մարմնին դրված էր մի քանի տասնյակ կանապե:
Առաջին անգամ Հայաստանում հյուրերի դատին հանձնվեց նոր պրոդուկտ քեյթրինգի ոլորտում` հյուրասիրություն` մատուցված մերկ կնոջ վրա կամ «կենդանի սեղան»:






Facebook
Tweet This
Email This Post
