Ավտովթար Նուբարաշենի խճուղում. 1 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2011 10:40

Հունիսի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.30-ին 59-ամյա Վաչագան Կ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում բախվել է 33-ամյա Ռոբերտ Ս.-ի վարած «Լադա-Կալինա» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով «Լադա-Կալինա»-ի ուղևորը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply