Երուսաղեմի տակ ստորգետնյա գետ են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2011 10:17

Երուսաղեմում նոր երկաթուղային կայարանի կառուցման հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է  ստորգետնյա գետ, Իսրայելում ամենախոշորը: Դրա ջրի քանակն անբավարար է, որ զգալիորեն փոխի մայրաքաղաքի ջրի հաշվեկշիռը, սակայն երկրաբանական տեսանկյունից այն շատ հետաքրքիր է. գետը հայտնաբերվել է 75 մ խորության վրա ու դրա երկայնքով մինչև վերջ գնալ դեռևս չի հաջողվել: Ուսումնասիրված են 200 մ քարանձավն ու մի քանի ջրվեժներ:

Գիտնականները նշում են, որ Իսրայելի  բոլոր մնացած քարանձավները հոսող ջուր չունեն: Ցավոք, գտնվածը  զբոսաշրջության օբյեկտ անհնար է դարձնել: Քարանձավ տանող մուտքը մտադիր են փակել, որպեսզի Երուսաղեմ-Թել Ավիվ –ճեպընթացի ուղին առանց խոչընդոտների լինի:

 

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply