XI դարի անգլիական եկեղեցին բնակեցրել են չղջիկները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 14, 2011 9:58
Հյուսիսային Յորքշիրում XI դարում կառուցված սբ Հիլդայի եկեղեցին գաղութացրել են չղջիկները:
Ինչպես հայտնում է BBC News-ը, եկեղեցու ադմինիստրացիային ու տեղի բնակչությանն արդեն 10 տարի չի հաջողվում ազատվել եկեղեցում ծայր առած գարշահոտությունից:
Ինչ պնդերես բնակիչները հաստատվել են եկեղեցում, կամավորները ստիպված են հետևել եկեղեցու ներսում քարե ու փայտյա մակերեսների մաքրությանը: Չղջիկներն աղտոտում են ամեն ինչ, կեղտոտում ու միզում ուր պատահի, դրանց հետքերը շատ դժվարությամբ են մաքրվում: Տեղաբնակներն ասում են, որ եթե նմանատիպ վնաս հասցվեր մարդու կողմից, ապա անկասկած նա քրեական պատասխանատվության կկանչվեր, սակայն Անգլիայում չղջիկները պաշտպանվում են օրենքով ու նրանց անհանգստացնելն ուղղակի օրենքի խախտում է:






Facebook
Tweet This
Email This Post
