Սպիտակ տան հավակնորդների մեջ կին է հայտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 14, 2011 9:36

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Միշել Բախմանը երկուշաբթի, հունիսի 13-ին պաշտոնապես հայտարարել է, որ կպայքարի երկրի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին նա հայտնել է Հանրապետական կուսակցության թեկնածուների առաջին բանավեճի ժամանակ, որը կայացել է Նյու Հեմփշիրում:  Բախմանը դեռևս միակ կինն է, որ մտադիր է 2012-ին Սպիտակ տուն մտնել: Սակայն, Հանրապետական կուսակցության  նախագահական ընտրությունների հավանական թեկնածու են անվանում Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինին, չնայած նա դեռևս պաշտոնական իր մտադրության մասին հայտարարություն  չի արել:

 

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply