Մարզչի փոփոխություն «Միկայում»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 13, 2011 23:55

Երևանի «Միկա» ֆուտբոլային թիմը գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի փոխարեն խաղադաշտ դուրս կբերի Էդվարդ Մարգարովը, ով զբաղեցնում էր ակումբի մարզական տնօրենի պաշտոնը: Սակայն առկա է տեխնիկական մեկ խնդիր` Մարգարովը չունի գլխավոր մարզչի աշխատանքով զբաղվելու արտոնագիր: Այդ է պատճառը, որ նա պաշտոնակատարի կարգավիճակով հանդես կգա: Իսկ Շահգելդյանն ազատել է զբաղեցրած պաշտոնն այն բանից հետո, երբ Հայաստանի առաջնության 12-րդ տուրում «Միկան» պարտվել էր «Գանձասարին»` 0:1:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply