Վրաստանը կմնա ԱՊՀ-ի 75 միջազգային պայմանագրերի մասնակիցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2009 14:00

aphՎրաստանը մնում Է այն 75 միջազգային պայմանագրերի մասնակիցը, որոնք ձևակերպվել են ԱՊՀ-ի շրջանակներում, չնայած այն բանին, որ նա դուրս Է եկել այդ կազմակերպությունից: Ավանդական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Ինչպես հայտնի Է, 2009 թվականի օգոստոսի 18-ից Վրաստանն այլևս ԱՊՀ-ի անդամ երկիր չԷ: Չնայած դրան, բանակցությունների շնորհիվ Վրաստանը մնում Է այն 75 միջազգային բազմակողմ պայմանագրերի մասնակիցը, որոնք ձևակերպվել են ԱՊՀ-ի շրջանակներում և սահմանափակված են սուբյեկտիվ շրջանով»,- մեջբերում Է Նալբանդովի խոսքը «Ռիա նովոստի» գործակալությունը:

«Հիշյալ պայմանագրերին մասնակցելու համար Վրաստանին հարկավոր չԷ ԱՊՀ-ին անդամակցությունը»,- նշել Է փոխնախարարը:

Ավելի վաղ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունում հաղորդել են, որ Վրաստանը, չնայած ԱՊՀ-ից դուրս գալուն, մնում Է Համագործակցության բազմակողմ տնտեսական համաձայնագրերի մասնակիցն առևտրի, տրանսպորտի և մտավոր սեփականության պաշտպանության ոլորտներում:

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply